Բրազիլիայում ճշտել են ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թիվը

Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի կենտրոնում գտնվող Վինյեդո քաղաքի մոտակայքում կործանված Passaredo ընկերության ATR-72 մարդատար ինքնաթիռում եղել է ոչ թե 62, այլ 61 մարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է բրազիլական G1 հեռուստաալիքը։

Վերջին տվյալներով՝ կործանման պահին օդանավում եղել է անձնակազմի չորս անդամ և 57 ուղևոր։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ ինքնաթիռ էր բարձրացել 58 ուղևոր։ Աղետի հետևանքով բոլորը զոհվել են։

Բրազիլիայում ATR-72 ինքնաթիռի կործանման մասին հայտնի է դարձել օգոստոսի 9-ին։ Օդանավը Կասկավել քաղաքից ուղևորվում էր Գուարուլյուս։ Ականատեսների հրապարակած տեսանյութերում երևում է, որ կործանման պահին ինքնաթիռի շարժիչներն աշխատել են և անկումն ուղեկցվել է օդում անկանոն պտույտներով։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ինքնաթիռը աղետի ազդանշան չի տվել։

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան ավիավթարի զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարել երկրում։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031