Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի երկնքում ուկրաինական անօդաչուների ոչնչացման մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ երեկ երեկոյան ուկրաինական, ենթադրաբար գրոհային անօդաչու սարքերը խոցվել են Բելառուսի տարածքում, իսկ մյուս մասը ոչնչացվել են իրենց ռուս գործընկերների կողմից ՌԴ տարածքում։ Նրա խոսքերը մեջբերում է Sputnik Բելառուս գործակալությունը։

«Երեկ ժամը 18:10-ին Բելառուսի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը բերվել են բարձր պատրաստականության, փաստն այն է, որ մենք կասկածում ենք, որ սա առաջին անգամը չէ, որ Ուկրաինայի զինված ուժերը խախտում են և խախտել են Բելառուսի Հանրապետության օդային տարածքը արևելյան ուղղությամբ՝ մեզ շատ մոտ՝ Կոստյուկովիչի շրջանում», — ասել է Լուկաշենկոն։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031