ՕԽ-2024․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ

Հայ մարզիկները շարունակում են պայքարը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական Խաղերում։ Այսօր՝ օգոստոսի 10-ին, Հայաստանն ՕԽ-ում ունի երեք ներկայացուցիչ։

Փարիզի «Champ-de-Mars» մարզապալատում պայքարը 1/8-րդ եզրափակիչից կսկսի Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ)՝ 13:30-ին:

Նույն ժամին ծանրամարտի օլիմպիական մրցաշարում մրցահարթակ դուրս կգա Գարիկ Կարապետյանը (102 կգ)՝ 13։30-ին։

Մրցումային օրը կեզրափակի Հայաստանի ծանրամարտի հավաքականի մյուս ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը (+102 կգ)՝ 22։30-ին։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930