Փարիզ-2024․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ

Հայ մարզիկները շարունակում են պայքարը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական Խաղերում։

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Հայաստանն ՕԽ-ում ունի մեկ ներկայացուցիչ։

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) կսկսի պայքարն իր երկրորդ Օլիմպիական Խաղերում: 89 կգ քաշային կարգում պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին։

Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում Փարիզ-2024-ի արծաթե մեդալներ են նվաճել Արթուր Դավթյանը և Արթուր Ալեքսանյանը, իսկ Մալխաս Ամոյանը նվաճել է բրոնզե մեդալ:

Աղբյուր  ArmSport.am

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930