ՌԴ ՊՆ-ն հայտնում է՝ մեկ օրում ուկրաինական 75 ԱԹՍ են ոչնչացրել

Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում ՌԴ մարզերի ու Սև ծովի երկնքում 75 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ Բացի այդ, Սև ծովում յոթ առանց անձնակազմի մոտորանավակ է ոչնչացվել։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ ՌԴ ՊՆ-ին հղումով:

«Անցյալ գիշերվա ընթացքում, երբ ուկրաինական ռեժիմը փորձել է ԱԹՍ-ների միջոցով ահաբեկչական հարձակում գործել, ՀՕՊ համակարգերի միջոցով 75 ԱԹՍ է ոչնչացվել»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ 26 ԱԹՍ ոչնչացվել է Բելգորոդի, 19-ը՝ Լիպեցկի, 7-ը՝ Կուրսկի, 5-ը՝ Բրյանսկի, 4-ը՝ Վորոնեժի, 1-ը՝ Օրյոլի, 5-ը՝ Ղրիմի մարզերում և ևս 8-ը՝ Սև ծովի ջրային տարածքում։

«Բացի դրանից, հերթապահ կրակային միջոցներով Սև ծովի ջրատարածքում ոչնչացվել է առանց անձնակազմի 7 մոտորանավակ, որոնք ուղևորվում էին Ղրիմի թերակղզու ուղղությամբ»,- հավելել են գերատեսչությունից։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30