Մովսես Հարությունյանը նշանակվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար

Մովսես Հարությունյանն օգոստոսի 6-ից ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Հարությունյանը՝ նշելով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար։

«Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սիմոնյանին հերթական բարձր վստահության համար, իսկ լրատվականների գործընկերներիս էլ արդյունավետ աշխատանքային համագործակցություն եմ ցանկանում»,- ասված է գրառման մեջ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031