ՕԽ-2024․ Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ազգությամբ հայ մրցակցի դեմ

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Մալխաս Ամոյանը (77 կգ) 2024 թվականի Փարիզ Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ազգությամբ հայ Ուզբեկստանի հավաքականի ներկայացուցիչ Արամ Վարդանյանի հետ։

Ուզբեկստանը ներկայացնող Վարդանյանը սփոփիչ գոտեմարտում 11:0 հաշվով հաղթեց ալժիրցի Աբդ Էլկրիմ Օուակալին։ Մալխաս Ամոյանի բրոնզե մեդալի համար պայքարին կարող եք հետևել ժամը 20։15-ից սկսած։

Հիշեցնենք, որ Փարիզի 2024 թվականի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը առաջինն են Մալխասի կարիերայում։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031