Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին առաջին օլիմպիական մեդալի նվաճման կապակցությամբ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին շնորհավորել է Հայաստանի առաջին օլիմպիական մեդալի նվաճման կապակցությամբ։

«Շնորհավորում ենք Հայաստանի առաջին մեդալը նվաճած մարմնամարզիկ Արթուր Դավթյանին»,-գրել է նա։

Հիշեցնենք՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակչում երկու ցատկերի հանրագումարում վաստակել է 14, 966 միավոր և կարիերայում առաջին անգամ արժանացել ՕԽ փոխչեմպիոնի կոչմանը:

Հենացատկի վարժության որակավորման փուլում Դավթյանը 14.666 միավոր էր հավաքել և 7-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ:

Սա Հայաստանի առաջին մեդալն է Փարիզի Օլիմպիական խաղերում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30