Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը արտգործնախարարություն է կանչել Թուրքիայի փոխդեսպանին։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն են տարածել իսրայելական լրատվամիջոցները։
Նշվում է, որ փոխդեսպանին բողոքի նոտա են հղել այն բանի համար, որ Թել Ավիվում հանրապետական դեսպանատան շենքի վրա թուրքական դրոշն իջեցվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան կապակցությամբ։
Թուրքիայի ԱԳՆ-ն դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։