ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցելության շրջանակներում ծանոթացել է 2023 թվականին իրականացված և այժմ ընթացքում գտնվող ծրագրերին: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից հրապարակելով նաև տեսանյութ այցի վերաբերյալ։
«Առաջին կանգառը Դիլիջանում էր: Ծանոթացա դեպի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից»,-ասված է վարչապետի գրառման մեջ։ Փաշինյանը պատասխանատուներից հետաքրքրվել է ճանապարհաշինական ընթացիկ աշխատանքների խնդիրներից, դրանց ավարտական ժամկետներից և համապատասխան հանձնարարականներ տվել։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հետևել է Դիլիջանի Շամախյան ½ հասցեում մասնավոր հատվածի կողմից կառուցվող «Ալլուր» բնակելի համալիրի շինարարական աշխատանքներին։Վարչապետը նշել է, որ կառուցվում են 6 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքեր, որից մեկը նախկին հացի գործարանի շենքն է։ Ներկա պահին այն վերակառուցվում է որպես բազմաբնակարան համալիր՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով:Ներդրումների ծավալը հասնում է 16,5 մլն դոլարի։