Լուկաշենկոն՝ ՌԴ-ի և Արևմուտքի միջև բանտարկյալների փոխանակման մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ոչ մի կապ չի ունեցել Ռուսաստանի և Արևմուտքի միջև փոխանակման կազմակերպման հետ, թեև հիմա փորձում է դրանով իր հեղինակությունն ավելացնել: Այդ մասին հայտարարել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոզիրի շրջան կատարած այցի ժամանակ:

«ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Գերմանիայի միջև փոխանակումը կազմակերպվել է բացառապես հատուկ ծառայությունների գծով։ Բելառուսական կողմը հնարավոր աջակցություն է ցուցաբերել», -Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է «СБ.Беларусь сегодня» պարբերականը։

Հիշեցնենք` նախօրեին Ռուսաստանն ու արևմտյան պետությունները թուրքական կողմի միջնորդությամբ բանտարկյալների զանգվածային փոխանակումներ են իրականացրել։

Հանձնվել են 24 բանտարկյալներ և Դուլցևների երկու երեխաները։ Ռուսական կողմը ՌԴ է վերադարձրել 8 մարդու՝ Արտյոմ և Աննա Դուլցևներին, Պավել Ռուբցովին, Վադիմ Կոնաշենոկին, Միխայիլ Միկուշինին, Ռոման Սելեզնյովին, Վադիմ Կրասիկովին և Վլադիսլավ Կլյուշինին։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031