ՕԽ-2024․ թենիսի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակչի զույգերը

«Մեծ սաղավարտի» 24-ակի չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ 2024 թվականին Փարիզի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչ խաղում Ջոկովիչը 6:3, 7:6 (7:3) հաշվով հաղթեց «Մեծ սաղավարտի» եզրափակիչի կրկնակի մասնակից, աշխարհի 11-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին: Օլիմպիական խաղերի եզրափակիչ դուրս գալու համար Ջոկովիչը կպայքարի աշխարհի 16-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետտիի հետ։

Աշխարհի 19-րդ ռակետ, կանադացի թենիսիստ Ֆելիքս Օժյե-Ալիասիմեն ևս դուրս է եկել Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակչում Օժյե-Ալիասիմեն 6:4, 6:7 (8:10), 6:3 հաշվով հաղթել է աշխարհի իններորդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդին։ 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակիչ դուրս գալու համար նա կպայքարի «Մեծ սաղավարտի» քառակի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կարլոս Ալկարասի հետ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930