Հայտնի են ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի անունները

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է հուլիսի 19-ին ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի անունները:

«Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը: 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728