Մեր մոլորակը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին․ Թրամփ

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը համոզված է, որ աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին:

«Մեր մոլորակը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին։ Եվ դա կլինի պատերազմ, ի տարբերություն բոլոր մյուսների», — ասել է նա։

Այս ելույթում, որը համազգային կուսակցական հավաքի գագաթնակետն էր, Թրամփը համաձայնեց նոյեմբերին կայանալիք ընտրություններում հանրապետականների կողմից առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում:

«Զենքերն այլևս տանկեր չեն, որոնք այս ու այն կողմ են գնում և կրակում միմյանց վրա։ Դա ոչնչացման զենք է», — ընդգծել Է Թրամփը։

Նա նշել է, որ աշխարհը միջազգային ճգնաժամ է ապրում, որը նախկինում երբեք չի զգացել։

«Պատերազմը մոլեգնում է Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ Հակամարտության ուրվականը կախված է Թայվանի, Կորեայի, Ֆիլիպինների եւ ամբողջ Ասիայի վրա», — հավելել Է Թրամփը։

Նա պնդում էր, որ նախագահ դառնալու դեպքում կարող է ավարտին հասցնել միջազգային բոլոր խոշոր հակամարտությունները:

«Ես վերջ կդնեմ բոլոր միջազգային ճգնաժամերին, որոնք ստեղծվել են ներկայիս վարչակազմի կողմից, ներառյալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի սարսափելի պատերազմը, որը չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ, ինչպես նաեւ Իսրայելի վրա հարձակման հրահրած պատերազմը, որը նույնպես չէր լինի, եթե ես լինեի նախագահ», — ասել Է հանրապետականը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031