Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը դարձել է Իսպանիայի Լա Լիգայի 2024/2025 մրցաշրջանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Այս մասին հայտնում է Сapology ֆինանսական պորտալը։
Հոլանդացի ֆուտբոլիստի աշխատավարձը մինչև հարկերը կազմում է տարեկան 37,5 միլիոն եվրո: Երկրորդ հորիզոնականում կատալոնական թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է, որի աշխատավարձը կազմում է տարեկան 33,3 միլիոն եվրո։ Երրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեն է՝ 31,3 միլիոն եվրո աշխատավարձով։
Լավագույն տասնյակում կան նաև «Ռեալի» ևս հինգ խաղացողներ՝ Դավիդ Ալաբան (4-րդ), Ջուդ Բելինգհեմը (6-րդ), Վինիսիուս Ժունիորը (7-րդ), Ֆեդերիկո Վալվերդեն (9-րդ) և Տիբո Կուրտուան (10-րդ): Հինգերորդ տեղում Մադրիդի «Ատլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակն է։ Ութերորդ հորիզոնականում է «Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը։