Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կարևորվել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման շուրջ:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031