Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կախված վիճակում

Հուլիսի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 74 խումբը կանչով մեկնել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում գործող «Ոսկե անիվ» ավտոմեքենաների տեխսպասարկման կետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված մարմին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել իրավապահները և փրկարարական խումբը:

Փրկարարները մոտ 3 մետր բարձրությունից դին իջեցրել և մոտեցրել են դիատարին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 47-ամյա Տիգրան Մ․-ն էր։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031