Հրդեհ է բռնկվել «Երևանի ալրաղաց»-ում․ ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ

Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի փողոցում գտնվող «Երևանի ալրաղաց» գործարանից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1-ին, 2-րդ, 3-րդ և 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից՝ մեկական մարտական հաշվարկ։ Ժամանել է նաև ավտոսանդուղք։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արտակ Սարգսյանն ու կրտսեր պարեկ Աշոտ Մինասյանը։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են ալրաղացի աշխատակցիները, հրշեջները այնուհետև նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն։ Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031