Եվրամիությունը մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին աջակցելու համար

Եվրամիությունը մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանին աջակցելու, ինչպես նաև Թեհրանի կողմից Մերձավոր Արևելքի և Կարմիր ծովի տարածաշրջանի ենթադրյալ ապակայունացման համար:

Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

ԵՄ խորհուրդը «երկարաձգել է մինչև 2025 թվականի հուլիսի 27-ը Իրանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանին աջակցելու համար»՝ Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության և «Մերձավոր Արևելքում և Կարմիր ծովի տարածաշրջանում զինված խմբերին ու կազմավորումներին աջակցելու համար», ասվում է փաստաթղթում։ .

Ներկայումս պատժամիջոցները տարածվում են 12 անհատների և 9 կազմակերպության վրա, դրանք կերկարաձգվեն 1 տարով:

Սահմանափակումները ներառում են ֆիզիկական անձանց մուտքի արգելք, եվրոպական իրավասություններում ֆինանսական ակտիվների արգելափակում, ինչպես նաև վարկեր, ներդրումներ կամ այլ միջոցներ տրամադրելու արգելք։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930