Փաշինյանը տիկնոջ հետ Բեռլինում ներկա է եղել Իսպանիա-Անգլիա խաղին

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության Բեռլինում երեկ կայացած Իսպանիա-Անգլիա խաղին ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում մարզադաշտից տեսանյութ է հրապարակել։

Եվրոպայի առաջնության եզրափակչում Իսպանիան 2-1 հաշվով հաղթեց Անգլիայի ընտրանուն և չորրորդ անգամ վաստակեց Հին մայրցամաքի չեմպիոնի տիտղոսը:

Փշինյանը երեկ է աշխատանքային այցով մեկնել Բեռլին։ Գործադիրի ղեկավարը Բեռլինում հանդիպել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ, քննարկել Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30