«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմկոմիտեի հետ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Ուրախությամբ արձանագրեցինք, որ մայիսյան երիտասարդական ֆորումը նոր պտուղներ է տալիս:
Հանդիպմանը քննարկվել են առաջիկա իրականացվելիք մի շարք նախաձեռնություններ, իսկ պատասխանելով երիտասարդների հարցերին, քաջալերել եմ նրանց ակտիվ մասնակցությունը մեր պետության քաղաքացիական և հասարակական կյանքում», — գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ։
ԲՀԿ առաջնորդը քաջալերել է երիտասարդների ակտիվ մասնակցությունը մեր պետության քաղաքացիական և հասարակական կյանքում։ Հանդիպման առանցքում հիմնականում եղել են ներքաղաքական հարցերը:
«Մենք փոքր պետություն ենք, շատ խելացի ենք, բայց փոքր։ Մենք այսօր դաշնակիցներին հեռու ենք վանում, փոխանակ ավելի ամրապնդենք, որպեսզի շահի ժողովուրդն ու պետույթունը։ Մենք չպետք է խաղալիք լինենք ուրիշ պետությունների ձեռքին, պետք է կարողանանք կամուրջ հանդիսանալ Արևմուտքի համար»,- նշել է Ծառուկյանը՝ շեշտելով, որ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա բոլորի հետ, սակայն դաշնակիցների հետ համագործակցությունը պետք է ավելի խորը լինի։
Մանրամասները` տեսանյութում: