Բայդենն ու Թրամփը հարձակումից հետո ազգային միասնության կոչ են անում

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն ու նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը երեկ ուշ երեկոյան ամերիկացիներին միասնության կոչ են արել՝ Թրամփի դեմ մահափորձից հետո։

Հուլիսի 13-ին Փելսինվանիայում Թրամփի նախընտրական հանրահավաքի ժամանակ հնչաց կրակոցներից նախագահի թեկնածուն վիրավորվեց, իսկ աջակիցներից մեկը սպանվեց։

Դեպքի առթիվ Բայդենն անկախ հետաքննություն է պահանջել։

ԱՄՆ նախագահն ասել է, որ «կարճ, բայց լավ» զրույց է ունեցել Թրամփի հետ։ Վերջինս վիրավորվել է աջ ականջից, երբ ենթադրյալ զինված անձը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուկսը, կրակել է ամբոխի ուղղությամբ մոտակա շինության տանիքից։ Քրուկսը սպանվել է գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից։

Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ դեռևս հարձակման շարժառիթն են ուսումնասիրում։

Հարձակումը տեղի է ունեցել Միլուոքիում (Վիսքոնսինի նահանգ), որտեղ հուլիսի 18-ին գումարվելու է հանրապետականների ազգային համագումարը՝ Թրամփի թեկնածությունը հաստատելու հարցով: Համագումարին ընդառաջ 78-ամյա Թրամփն արդեն ժամանել է Միլուոքի։

Թրամփը Washington Examiner թերթին ասել է, որ պատրաստվում է ելույթ ունենալ համագումարում, իսկ այդ ելույթը շատ տարբեր է լինելու երկու օր առաջ նախատեսված ելույթից։ «Սա ամբողջ երկիրը, նույնիսկ ամբողջ աշխարհը միավորելու հնարավորություն է», — ասել է Թրամփը։

Բայդենն էլ հուլիսի 14-ի ուշ երեկոյան Սպիտակ տնից ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում դատապարտել է մահափորձը և տեղեկացրել, որ հրամայել է հետաքննել, թե ինչպես կարող էր զինված տղամարդն այդքան մոտենալ, որ կրակի Թրամփի վրա՝ չնայած ԱՄՆ գաղտնի ծառայության պաշտպանությանը։

«Ամերիկայում նման բռնության, առհասարակ որևէ բռնության համար տեղ չկա: Մենք չենք կարող թույլ տալ, որ նման բռնությունները սովորական դառնան»,- ասել է Բայդենը՝ շարունակելով․ — «Այս երկրում քաղաքական հռետորաբանությունը շատ է թեժացել։ Ժամանակն է սառեցնել այն»:

ԱՄՆ նախագահական ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 5-ին։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031