Բետոնե բաժանարար պատ՝ Կիրանցի չգործող ճանապարհի վրա

Բետոնե բաժանարար պատը, Կիրանցի երեկվանից չգործող ճանապարհի վրա, արդեն բարձրացել է։ Աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է «Ազատություն ռադիոկայանը»։

Երեկ ճանապարհային դեպարտամենտը հայտարարել էր, որ ժամանակավոր փակվում է Կիրանց գյուղի միջով անցնող մայրուղին՝ ճանապարհաշինական աշխատանքների պատճառով, բայց ոչ թե ճանապարհ, այլ ճանապարհի վրա պատ կառուցվեց։ Այն դպրոցը ադրբեջանական դարձած տարածքից բաժանող երեք մետր բարձրությամբ պատի շարունակությունն է, որ կտրեց արդեն նախկին ճանապարհն ու շուտով սահման կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Երեկվանից երթևեկությունը Իջևանից դեպի հայ-վրացական սահման անցնում է շրջանցիկ շանապարհով՝ կողքի Աճարկուտ գյուղի միջով։ Այն արդեն ասֆալտապատ է։ Զուգահեռաբար կառուցվում է նաև Կիրանցով անցնող նոր ճանապարհ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30