Թուրքին ՀՀ-ից որևէ տարածք չի տրվել․ Կադաստրի կոմիտեի ղեկավար

Թուրքին ՀՀ-ից որևէ տարածք չի տրվել։

Այս մասին Ազգային ժողովում արտահերթ նիստի ընթացքում պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե կադաստրային ինչ սխալի հետևանքով է Տավուշից տարածք հանձնվել ադրբեջանցիներին, ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Անդրադառնալով կադաստրային քարտեզների սխալին, Թովմասյանը նկատեց․

«Քարտեզների մեջ պարունակվող սխալները որևէ մեկի համար գաղտնիք չեն, ՀՀ-ում չկա այնպիսի օբյեկտ, որը չի բախվել նման խնդրի, դա է պատճառը, որ 2021 թվականին ՀՀ Կառավարությունը կամք դրսևորեց ու ընդունեց որոշում, որով որոշակի ընթացակարգեր սահմանվեց կադաստրային քարտեզների մեջ սխալների ճշգրտման ու ուղղումներ կատարելու վերաբերյալ։

Թե որքան է եղել սխալի մակերեսը կդժվարանամ ասել, որովհետև սահմանագծի մրակայման ժամանակահատվածում է դա բացահայտվել․ «Ամրակցվել է ՀՀ պետական սահմանը, որի ընթացքում պարզ է դարձել, որ իրավունքի պետական գրանցումը կատարվել է թերի իրավահաստատող փաստաթղթերի հիման վրա, դրանք համայնքի ղեկավարի որոշումներն են ու կադաստրային քարտեզները»։

Թե համայնքի ղեկավարի որոշումը ի՞նչ թերություններ է իր մեջ պարունակել, ըստ Թովմասյանի, դրան գնահատական կտա իրավապահ համակարգը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30