Բլինքենն ու Բերբոքը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը

Վաշինգտոնում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ։

Ըստ պետդեպարտամենտի՝ Բլինքենն ու Բերբոքը քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և ընդգծել գործարքի հնարավորինս արագ ավարտելու կարևորությունը։

Կողմերը քննարկել են նաև Ուկրաինային աջակցությունը, Գազայի հատվածում հրադադարի ապահովումը, Չինաստանի կողմից առաջադրված մարտահրավերները, այդ թվում՝ Չինաստանի աջակցությունը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական բազային:

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Չինաստանը երբեք չի դատապարտել Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու համար և չի քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերի օգտին, փոխարենը՝ մեկ անգամ չէ որ մեղադրել է Միացյալ Նահանգներին և Արևմուտքին «հակամարտություն հրահրելու համար»: Կրեմլն էլ մշտապես շեշտում է, թե այսօր Մոսկվայի թիվ մեկ ռազմավարական գործընկերը Պեկինն է։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30