Եվրո-2024. Անգլիան ԵԱ-ի եզրափակիչում է․ Ուոթքինսի գոլը հաղթանակ է պարգևում անգլիացիներին նիդեռլանդացիների հետ խաղում

Եվրո-2024-ի կիսաեզրափակչի երկրորդ խաղում Անգլիայի հավաքականը Դորտմունդի Սիգնալ Իդունա Պարկ մարզադաշտում մրցեց Նիդեռլանդների ընտրանու հետ:

Հանդիպման հաշիվն արդեն 7-րդ րոպեին բացեց նիդեռլանդացի ֆուտբոլիստ Չավի Սիմոնսը՝ դառնալով շատ գեղեցիկ գոլի հեղինակ։ 18-րդ րոպեն անգլիացիները կարողացան հավասարեցնել հաշիվը։ Պատասխան գոլը հեղինակեց Հարի Քեյնը՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Երկրորդ խաղակեսում, հանդիպման 81-րդ րոպեին Քեյնին փոխարինեց Օլի Ուոթքինսը, ով էլ 9 րոպե անց՝ հիմնական ժամանակի վերջին րոպեին, խփեց այս խաղում հաղթական գոլը։ Անգլիան հաղթեց 2-1 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ։

Եզրափակիչում, որը կկայանա հուլիսի 14-ին, Բեռլինում, Անգլիայի հավաքականը կհանդիպի Իսպանիայի հավաքականի հետ։

Անգլիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը դարձավ Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ փուլի պատմության լավագույն ռմբարկուն։ Քեյնը խփեց իր վեցերորդ գոլը փլեյ-օֆֆում՝ այդպիսով շրջանցելով ֆրանսիացի Անտուան ​​Գրիզմանին, ով այս փուլի խաղերում հինգ գոլ ունի։

Աղբյուր  ArmSport.am

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30