Ալեն Սիմոնյանը հայտնվել է կայսրության անցանկալի հյուրերի ցանկում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին։ Նրա նորանշանակ օգնական Մովսես Հարությունյանը հարցին, թե որն է չմեկնելու պատճառը, ասաց․ «ԱԺ արտահերթ նիստը»։ Արտահերթը գումարվելու է հուլիսի 11-ին, սակայն այն կարող էին փոխխոսնակները վարել: Մենք Ալեն Սիմոնյանի խոսնակին այս դիտարկումն ուղղեցինք, նա ասաց, որ հավելյալ մեկնաբանություն չունի։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է եւ մշտապես գլխավորել է հայկական պատվիրակությունը։ Այս տարվա բացակայության պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, նրա հակառուսական հայտարարություններն են: Ռուսաստանի երբեմնի սիրելի պաշտոնյան՝ Ալեն Սիմոնյանը, ով ջերմ հարաբերություններ ուներ ռուսական բարձրաստիճան որոշ պաշտոնյաների հետ, հայտնվել է կայսրության անցանկալի հյուրերի ցանկում: Մեր աղբյուրների վստահեցմամբ՝ երկուստեք է այդ վերաբերմունքը, ինքն էլ ինչ-որ պահից հակառուս է դարձել եւ իր չսիրած սորոսական շրջանակների հետ ձուլվել։ Բացի դա, գրել էինք, որ ներիշխանական վերադասավորումներ են ընթանում՝ աշխարհաքաղաքական զարգացումներին համընթաց: Դեպի Պուտինի գիրկը նետվող Նիկոլ Փաշինյանին փորձում են հակակշռել Արեւմուտքին փարվող Ալեն Սիմոնյանով։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 10․ 07․ 24 թ համարում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031