Ռուբինյանը Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության ՀՀ տեսլականը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսը և Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը:

Ողջունելով պատվիրակությանը խորհրդարանում՝ Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա հարաբերությունները:

Նա ընդգծել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ նշելով, որ Հայաստանի համար կարևոր է ԵՄ գործընկերությունը:

Պատվիրակության անդամ Դերկ Բոսվյակը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանը շատ կարևոր երկիր է Նիդերլանդների համար:

ԱԺ նախագահի տեղակալը պատվիրակությանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը:

Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին` անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացին, առկա մարտահրավերներին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30