Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Սյունիքի գիշերային ակումբներից մեկում

Հուլիսի 5-ին՝ գիշերվա ժամը 4:40-ին, ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Աճանան գյուղի բնակիչ 20-ամյա մի երիտասարդ:

Ըստ բժշկի՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գիշերվա ժամը 2-ի սահմաններում Սյունիք բնակավայրում գտնվող գիշերային մի ակումբում տուժած երիտասարդը վիճաբանել է Հալիձոր գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդի հետ: Հետո երկուսով դուրս են եկել ակումբի բակ, որտեղ սկսված ծեծկռտուքի ընթացքում էլ 29-ամյա հալիձորցին իր մոտ եղած դանակով հարվածել է 20-ամյա երիտասարդին։

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դանակահարողը ներկայացել է բաժին, ընդունել մեղքը և ներկայացրել հանցագործության գործիք դանակը։ Նա ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն, հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930