Ինքնակամ շինություններից օրինականացվողների ծավալն էականորեն մեծ է լինելու․ Ավինյան

«Բոլորդ տեղյալ եք, որ տասնամյակներ շարունակ, առանց համապատասխան թույլտվությունների և օրենսդրական պահանջների, կառուցվել են ինքնակամ շինություններ, որոնք մինչ օրս մեծ խնդիր են և դրանք տիրապետողների, և Երևանի քաղաքապետարանի համար»։ Այս մասին այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ներկայումս քաղաքապետարանի կողմից մեծ ծավալով ուսումնասիրվում և կայացվում են որոշումներ դրանց օրինականացման համար, ովքեր մինչև 2021 թ հունվարի 1-ն են գրանցվել։

«Եվ սա չի նշանակում, որ բոլորն օրինականացվում են։ Սա նշանակում է, որ այս շրջանում օրինականացվողների ծավալը էականորեն մեծ է լինելու։ Եվ հատուկ ուզում եմ շեշտել՝ որևէ տեսակի միջնորդական ծառայություններ այս գործընթացում չկան և չեն կարող լինել»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031