Ալիևը շնորհավորել է Իրանի նախագահի պաշտոնում ընտրված Մասուդ Փեզեշքիանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել հարևան Իրանի նախագահի պաշտոնում ընտրված Մասուդ Փեզեշքիանին, վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով էլ ավելի կամրապնդեն «ավանդական բարեկամական հարաբերությունները»:

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կհասնենք ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, Ադրբեջանի և Իրանի միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների և երկրների», — ասված է Ադրբեջանի նախագահի ուղերձում:

Ալիևը Իրանի նորընտիր պաշտոնակցին հրավիրել է Ադրբեջան՝ «մտքեր փոխանակելու երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031