Skip to main content

Մասուդ Փեզեշքիանը դարձել է Իրանի 9-րդ նախագահը

Ընտրությունների արդյունքներով բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիանը դարձել է Իրանի 9-րդ նախագահը

Արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում նա ստացել է ձայների մոտ 53,6 տոկոսը։

Պեզեշյանը վերջին ընտրություններում միակ բարեփոխիչ թեկնածուն է։ Նա հանդես է գալիս Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների վերացման բանակցությունների օգտին:

Հաշվարկվել է 30 մլն 573 հազար ձայն, մասնակցությունը կազմել է 49 տոկոս։

Մասուդ Փեզեշքիանը 69 տարեկան է։ Վերջին հինգ գումարումների պատգամավոր է, ղեկավարել է առողջապահության նախարարությունը։

Քաղաքական գործիչը պնդում է, որ Իրանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի բազմավեկտոր։ Նա վստահ է, որ Իրանը պետք է դուրս գա մեկուսացումից, հասնի պատժամիջոցների վերացմանն ու բարելավի հարաբերություններն Արևմուտքի հետ։

Նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել էր մայիսին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով։

Լրահոս

Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդինՎեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդինՎեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդինՎեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930