Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է

Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը: Երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենենին առաջիններից է քվեարկել, հայտնում է ԻՌՆԱ-ն։

Նշենք, որ նախագահի պաշտոնի համար պայքարում են բարեփոխիչ Մասուդ Փեզեշկիանը, որն առաջին փուլում ստացել էր ձայների 42,32%-ը, և պահպանողական Սաիդ Ջալիլին, որը հավաքել էր 39,51%:

Երկրի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 14-րդ նախագահական ընտրություններում քվեարկելու իրավունք ունի մոտ 62 մլն ընտրող։ Երկրով մեկ գործում է ավելի քան 59 հազար ընտրատեղամաս։ Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին և կփակվեն 18:00-ին:

Սպասվում է, որ ընտրությունների առաջին արդյունքները կհրապարակվեն կեսգիշերին, իսկ վերջնական արդյունքները կհրապարակվեն վաղը։

Իրանում նախագահական ժամկետը 4 տարի է. նախագահը կարող է ընտրվել առավելագույնը 2 անգամ անընդմեջ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30