Երևանի 27 փողոցներ կասֆալտապատվեն. Փաշինյանը թվարկեց դրանք

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում որոշեց 3 մլրդ 17 մլն դրամի չափով գումար վերաբաշխել երկու ուղղությամբ:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այդ գումարից 2,5 մլրդ դրամը կհատկացվի Երևան քաղաքի փողոցների միջին նորոգման աշխատանքների իրականացման համար. «Մասնավորապես խոսքը վերաբերում է Աջափնյակ, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն վարչական շրջաններին: Նաեւ այլ վարչական շրջաններում՝ Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Արաբկիր եւ Դավիթաշեն, Երեւանի բյուջեով են նախատեսված այդպիսի աշխատանքները: Ընդհանուր առմամբ մոտ 27 փողոցի է առնչվում այս որոշումը:

Նախագծի երկրորդ մասը վերաբերում է ռենովացիոն ծրագրին: Այդ ծրագիրը բավական ակտիվ է ընթանում, շահառուների թիվը ավելի շատ է, քան բյուջեում նախատեսել էինք հատկացումները: Առաջարկում ենք 517 մլն դրամը տեղափոխել այդ հատկացումների համար, որպեսզի կարողանանք իրականացնել հատկացումները բանկերի միջոցով: Մենք նախատեսել էինք 8 հազար շահառու, արդեն 13 հազար շահառու ունենք, բվական բարձր տեմպով ծրագիրն իրականացվում է»,-ասաց Սանոսյանը:

Նա հավելեց, որ այս ծրագրով հիմնականում արեւային պանելներ ու ջրատաքացուցիչներ են տեղադրում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց, թե Երեւանի որ փողոցները կնորոգվեն կառավարության հատկացումներով՝ Նար-դոսի փողոց, Չարենցի փողոց, Վարդանանց փողոց, Տիգրան Մեծ պողոտա, Ամիրյան փողոց, Աթենքի փողոցից Իսակովի Պողոտա, Ծիծեռնակաբերդի խճուղուց Դալմա առեւտրի կենտրոն, Աթենքի փողոց, Թումանյան, Խանջյան, Սարյան փողոցներ, Մոսկվովյան, Խանջյան, Նալբանդյան փողոցների հատված, Արամի փողոցից Խանջյան փողոցի հատված, Հանրապետության փողոց, Մյասնիկյան պողոտա, Անտոն Քոչինյանի, Զաքյան փողոցների հատված, Մարտիրոսյան փողոցից Հասրաթյան փողոց, Լուկաշին փողոց, Լուկաշինի փողոցից Սիլիկյանի հին խճուղի եւ Ա. Սարգսյան փողոցների հատվածներ, Հասրաթյան փողոց, Լենինգրադյան փողոց, Հալաբյան փողոց, Շիրազի փողոց, Արագածի փողոց, Մայիսի 9-ի փողոցից մինչեւ Արագածի փողոց, Թամանցիների փողոց, Ղարիբջանյան փողոց, Վանցյան փողոց,Սեբաստիա փողոցից Շահումյան 4-րդ փողոց, մինչեւ Բաբաջանյան փողոց, եւ Շերամի փողոց:

Բաբայան փողոց, Քանաքեռի 1-ին փողոց, Մինաս Ավետիսյան փողոցից մինչեւ Ուլնեցու հատված, Մալյան փողոցից մինչեւ Գայի պողոտա:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031