Եվրո-2024. Ավստրիայի հավաքականը պարտվեց 1/8 եզրափակիչում. Մոնտելայի թիմը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի շրջանակում այսօր հանդիպեցին Ավստրիայի և Թուրքիայի հավաքականները։

Հանդիպման արդեն առաջին րոպեին Դեմիրալը բացեց այս խաղում հաշիվը։ Երկրորդ խաղակեսում պաշտպանը նաև դուբլ ձևակերպեց։

Հանդիպման 67-րդ րոպեին ավստրիացիների կազմում հաշիվը կրճատեց Գրեգորիչը, սակայն Ավստրիայի հավաքականին մնացած ժամանակահատվածում ավելին անել չհաջողվեց։

Հանդիպումն ավարտվեց Մոնտելայի թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով․ նրանց մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի Նիդեռլանդների հավաքականը։

Աղբյուր՝ armsport.am

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031