Ոչ մեկը չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար․ Փաշինյան

Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն՝ կանի։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ոչ մեկը չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար»,- ասել է Փաշինյանը։

Նա խոսքով՝ պետք է շատ ժամանակ ծախսել ինստիտուտների կայացման վրա։

«Կարող է տարօրինակ հնչել, բայց մենք պետք է շատ ժամանակ ծախսենք մեր հանրությանը, ինքներս մեզ ճանաչելու վրա, որովհետև այսօր մեր հանրության ու հանրային կյանքում կան շերտեր, որոնց մասին կամ չգիտենք, կամ չենք խոսում այդ մասին։ Մենք պետք է առերեսվենք այդ շերտերի հետ»,- նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031