Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թրամփի և Բայդենի բանավեճը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ–ի գործող նախագահ Ջո Բայդենի բանավեճը նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի հետ ռուսական օրակարգին չի վերաբերում։

«Չեմ կարծում, թե դուք ակնկալում եք, որ Ռուսաստանի նախագահը կարող է զարթուցիչ դնել, վաղ առավոտյան արթնանալ և դիտել ԱՄՆ-ում անցկացվող բանավեճերը», – ասել է նա լրագրողներին:

Պեսկովի խոսքով՝ ռուսական իշխանությունները շատ հարցեր ունեն, որոնք իսկապես կարևոր են հենց Ռուսաստանի համար:

«ԱՄՆ–ում անցկացվող քննարկումները ռուսական օրակարգի գլխավոր հարցերի կատեգորիային ոչ մի կերպ չեն դասվում», – ընդգծել է նա։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031