ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Հայաստանը պատրաստ է լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները։

Այս մասին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ էստոնացի գործընկերոջ հետ ունեցած քննարկումների շրջանակներում անդրադարձել են նաև տարածաշրջանային թեմաներին, ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակին և ընթացիկ մարտահրավերներին, Հայաստանի և իր հարևանների հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Թուրքիայի հետ Հայաստանը պատրաստ է լիովին կարգավորել հարաբերությունները, հաստատել դիվանագիտական ​​հարաբերություններ և բացել սահմանները։ Մեր թուրք գործընկերների հետ մեր երկխոսության ընթացքում և արդյունքում մենք արդեն հանգել ենք հստակ պայմանավորվածությունների՝ բացելու և նախանշելու այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել լիարժեք կարգավորման ուղղությամբ»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը։

Վերջինս անդրադարձավ նաև Երևանի և Անկարայի միջև երրորդ երկրների քաղաքացիների, բայց նաև՝ դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար սահմանի բացմանը։

«Մենք շարունակաբար վերահաստատում ենք մեր վճռականությունն այս պայմանավորվածության նկատմամբ: Ես իսկապես հավատում եմ, որ արդեն պայմանավորվածությունները կյանքի կոչելու ժամանակն է»,- նշեց Միրզոյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031