Չի լինի վերադարձ դեպի հին լավ ժամանակներ․ Շոլց

Գերմանիան չի վերադառնա «հին լավ ժամանակներ»։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որի ելույթը հեռարձակվել է Phoenix կառավարական ալիքով։

Նա նշել է, որ վերջին շրջանում Գերմանիան բախվել է բազմաթիվ ճգնաժամերի։

«Մի բան պարզ է. չի լինի վերադարձ դեպի հին լավ ժամանակներ, որոնք մեծ մասամբ այնքան էլ լավը չէին», — ասել է Գերմանիայի կանցլերը:

Հունիսի 24-ին Շոլցը հայտարարել էր, որ Գերմանիայում իշխող կոալիցիան կորցնում է ժողովրդականությունը գերմանացիների շրջանում Ուկրաինային աջակցելու և հակառուսական պատժամիջոցների պատճառով:

Հունիսի 21-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Գերմանիան տնտեսական մրցունակության վարկանիշում իջել է Բահրեյնից և Իսլանդիայից ցածր՝ ԱՄՆ-ի նկատմամբ անվիճելի վստահության պատճառով: Դիվանագետի խոսքով՝ Շվեյցարական իմդբ բիզնեսի ինստիտուտի տնտեսական մրցունակության վարկանիշում Գերմանիան գտնվում է Լյուքսեմբուրգի և Թաիլանդի միջև:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30