Մարկ Ռյուտեն՝ ՆԱՏՕ-ի հաջորդ Գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատել են Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը։ Այս մասին ասված է դաշինքի հաղորդագրության մեջ։

Մարկ Ռյուտեն 57 տարեկան է և 2010 թվականի հոկտեմբերից չորս ժամկետ անընդմեջ ղեկավարել է Նիդեռլանդների կառավարությունը։

Նշենք, որ ներկայիս գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերին: Նա դաշինքը ղեկավարում է 2014-ից:

ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնին հավակնում էր նաև Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը։ Նա, սակայն, նախորդ շաբաթ ինքնաբացարկ էր հայտարարել։

Հյուսիսատլանյան դաշինքի՝ այսօր տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նորանշանակ Գլխավոր քարտուղարն իր լիազորությունները կստանձնի հոկտեմբերի 1-ին։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031