Հայաստանում տարեկան կենցաղային այրվածքների մոտ 3000 դեպք է գրանցվում. Անահիտ Ավանեսյան

Վերջին շրջանում զգալիորեն ավելացել են կենցաղային այրվածքներով դեպքերը: Այս մասին ասված է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքի էջում:

«Լուսանկարները տեղադրում եմ` որպես զգոնության կոչ ծնողների, տան մյուս անդամների համար:

Հայաստանում տարեկան կենցաղային այրվածքների մոտ 3000 դեպք է գրանցվում: 700-800-ը ստացիոնար բուժում է պահանջում, մեծ մասը երեխաներ են, որոնց 95%-ի պատճառը կենցաղային այրվածքն է:

Սիրելի՛ ծնողներ, երեխաների համար ապահովե՛ք անվտանգ միջավայր, հեռո՛ւ պահեք նրանց տաքացնող սարքերից ու իրերից: Ակնկալում եմ ձեր աջակցությունը՝ այս վիճակագրությունը նվազեցնելու հարցում:

Ծանոթացե՛ք և մտապահե՛ք նաև այրվածքի դեպքում առաջին բուժօգնության կանոնները:

Եթե ունեք հարցեր, գրե՛ք»,- նշված է գրառման մեջ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031