Դաղստանում հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի

Դաղստանում սինագոգի, եկեղեցիների և ոստիկանական բաժանմունքի վրա հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի. ևս մեկ վիրավոր ոստիկան մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հայտնում են Դերբենտի պաշտոնական աղբյուրները։

Կիրակի օրը Դաղստանում տեղի ունեցած հարձակումների հետևանքով 20 մարդ էր սպանվել, այդ թվում՝ 15 ոստիկան, հաղորդվել է 26 վիրավորի մասին։ Ռուսաստանի իշխանությունները առանց փաստեր վկայակոչելու պնդել են, որ զինված հարձակումների ետևում կանգնած են արևմտյան երկրները և Ուկրաինան:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031