Հաքան Ֆիդանը խոսել է Պուտինի հետ հանդիպումից և նրա՝ Թուրքիա կատարելիք այցից

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մանրամասներ է ներկայացրել հունիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ:

Ֆիդանը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահին է փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձները: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

«Մենք դրանք մանրամասն քննարկելու հնարավորություն ունեցանք»:

Թուրք նախարարը կարևորել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև հաջողված համագործակցությունը Սիրիայի առումով:

«Մեր և Ռուսաստանի համար սիրիական տարածքը չափազանց կարևոր է, երկկողմ համագործակցության մեջ էներգետիկ հարցերն էլ չափազանց կարևոր են»,- հավելել է նա:

Ֆիդանը նշել է, որ հանդիպման ընթացքում խոսվել է նաև Ուկրաինայի խնդրի վերաբերյալ, ինչը ևս Թուրքիայի համար մեծ կարևորություն ունի:

Այս համատեքստում Թուրքիայի արտգործնախարարը ներկայացրել է թուրքական կողմի դիրքորոշումը և մտահոգություն հայտնել այն մասին, որ պատերազմի շարունակակությունը կարող է էլ ավելի մեծացնել ռիսկը՝ աշխարհին և տարածաշրջանին նյութական վնասներ պատճառելու տեսանկյունից:

«Աշխարհագրությունը մեթոդային ձևով կարող է ընդլայնվել: Միջուկային զենքերը կարող են օրակարգ բերվել: Այս մտքին եմ հանգել Չինաստան և Ռուսաստան ունեցած այցի ընթացքում»:

Ֆիդանը հայտնել է նաև, որ Պուտինից բացի հանդիպումներ են ունեցել այլ պաշտոնյաների հետ և նրանց փոխանցել, որ Ուկրաինայի խնդրի լուծման հարցում խաղաղությունը պետք է հիմք հանդիսանա, իսկ Ռուսաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը:

Նա կարևորել է հանդիպումից 2 օր անց Պուտինի կողմից պատերազմի դադարեցման վերաբերյալ կետ առ կետ Ռուսաստանի պայմանների ներկայացումը ևս:

Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ առաջիկայում Պուտինին սպասում են տեսնել Թուրքիայում և տեղեկացրել, որ այդ առումով Էրդողանը հրավեր է ուղարկել նրան:

«Կարծում եմ առաջիկա օրերին կահնդիպեն և կզրուցեն այս հարցերի շուրջ»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031