Եգիպտոսը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը

Եգիպտոսը ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունը:

Այս մասին տեղեկացանում ենք Եգիպտոսի պետական ​​տեղեկատվական ծառայությունից:

Եգիպտոսի ԱԳՆ-ն հայտարարությամբ բարձր է գնահատել բարեկամ Հայաստանի Հանրապետության աջակցությունը պաղեստինյան արդար դատին` կոչ անելով շարունակել միջազգային հանրության կողմից գնահատված այդ ջանքերը։

Եգիպտոսը նաև կոչ է արել միջազգային ազդեցիկ կողմերին կատարել իրենց բարոյական և պատմական պարտականությունները Պաղեստինի ժողովրդի նկատմամբ, միջամտել՝ պաշտպանելու նրանց իրավունքները:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031