Եթե քաղաքացիների 100 %-ը քվեարկի ԵՄ մտնելու համար, այնտեղ ՀՀ-ին չեն սպասում, ադրբեջանացման ծրագիր է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովը գրել է․ «Հայաստանի եվրոպականացման սոուսի տակ փորձելու են բավարարել Ալիեւի պահանջները։

Սահմանազատման ու եվրոպական վիզաների ազատականացման հանրաքվեի անվան տակ Նիկոլն ու նրա հաճախորդները փորձելու են իրականացնել Ադրբեջանի պահանջը՝ փոխելով ՀՀ Սահմանադրությունը։
Դեպի Եվրոպա գնալու կուտը չուտեք։

Ուզում է ՀՀ քաղաքացիների 100 տոկոսը քվեարկի ԵՄ մտնելու համար, ԵՄ-ում ոչ մեկ ՀՀ-ին չի սպասում։
Իսկ իրականում հանրաքվեի գաղափարը ՀՀ-ի ադրբեջանացման ծրագիր է։
Վիզաների ազատականացման կամ խաղաղություն բերելու պատրվակով՝ հանրաքվեով փորձելու են ՀՀ ինքնիշխան տարածքից զիջումներ անել,փոխել ՀՀ զինանշանը/հանել Արարատի պատկերը,Անկախության հռչակագրի դրույթները՝ կատարելով Ալիեւի պահանջը։
Ասեցինք միամիտ ենք,բայց էդքա՞ն…»։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930