Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գլխավոր պայմանը ՀՀ Սահմանադրությունն է. Հաջիզադե

Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական ու տևական խաղաղության համաձայնագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրությունն է։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է․

«Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տևական խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական պայմանը Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջների ավարտն է, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, և հատկապես Հայաստանի Սահմանադրության մեջ, որը բացահայտորեն վկայակոչում է Հայաստանի անկախության ակտը, որը կոչ է անում «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորումը», — նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031