Պղծությամբ զբաղված տերտերը բարձրախոսը ձեռքը Եռաբլուրը սարքել է քաղաքական հարթակ․ Չախոյան

Պղծությամբ զբաղված տերտերը մայիսի 9-ին հայտարարում էր, թե «Եռաբլուրը ցնծության մեջ է», իսկ այսօր բարձրախոսը ձեռքը քաղաքական հարթակ է սարքել նույն Եռաբլուրը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով․

«Եկեղեցին սարքեցին քաղաքական հարթակ, եկեղեցու բակը՝ քարոզատեղի․․․ հերթը Եռաբլուրին հասավ։

Հանուն իշխանության էլ բան մնա՞ց, որ դեռ չեն պղծել»։

Նշենք, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը համակիրների հետ այցելել է Եռաբլուր, այնտեղ քաղաքական բովանդակություն ունեցող հայտարարություններ արել:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031