Որքան էլ տարօրինակ թվա՝ Երևանի ոչ մի կամուրջ չունի անձնագիր, ինչպես նաև հաշվարկված չէ կրողունակությունը․ Կամո Արեյան

«Որքան էլ տարօրինակ թվա, պարո՛ն քաղաքապետ, պիտի ասեմ, որ Երևան քաղաքի ոչ մի կամուրջ չունի անձնագիր․ տվյալները կան ելակետային, բայց անձնագիր չունի, ինչպես նաև կրողունակությունը հաշվարկված չէ, նախագծային տվյալներով դրանք առկա են, բայց քանի որ փոխվել է երթևեկի ինտենսիվությունը, պետք է ուսումնասիրություն անենք սեյսմիկ վիճակը և հաշվի առնենք դրանց նախագծային կրողունակությունը, ինչքան կդիմանա այսօրվա ծանրաքարշ մեքենաների ինտենսիվությունը։

Պարո՛ն քաղաքապետ, սա շատ կարևոր խնդիր կլինի, եթե այս տարի ձեռք բերենք ուսումնասիրությւոն անող կազմակերպություն և ներառենք 2025 թվականի բյուջե, կարող ենք 2025 թվականին ունենալ մեր հիմնական կամրջային հանգույցների անձնագրերը, որտեղ ներառված կլինեն բոլոր տվյալները»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031