Երևանը բողոքի հայտագիր է ներկայացրել Մինսկին՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ

Պաշտոնական Երևանը բողոքի հայտագիր է ներկայացրել Մինսկին՝ Բելառուսի արտգործնախարարության խոսնակի երեկվա մեկնաբանության, մասնավորապես, Հայաստանի ներքին գործերին միջամտելու առնչությամբ։

«Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է», — հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Երեկ Հայաստանի վարչապետը տեղեկացրեց՝ հայկական կողմի պաշտոնական այցերը Բելառուս դադարեցվում են։ «Բելառուս այլևս երբեք ես չեմ այցելի քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Եվ ընդհանրապես հայտարարում եմ, որ այս պահից Հայաստանի Հանրապետության ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի», — ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի ելույթից րոպեներ անց ԱԳՆ-ն հայտարարեց, թե հետ է կանչում Բելառուսում Հայաստանի դեսպանին՝ խորհրդակցությունների համար։ Ժամեր անց էլ հետևեց Մինսկի համարժեք արձագանքը՝ Բելառուսը ևս ետ կանչեց իր դեսպանին։

«Մենք բոլորս տեսնում ենք, թե որքան բարդ է ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, որքան արագ է սրվում առճակատումը երկրի ներսում, և տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր դիմադրողականություն ունեն սթրեսի նկատմամբ։ Սա կարող ենք հասկանալ, բայց չենք հասկանում ի՞նչ կապ ունի Բելառուսը», — նշել է Բելառուսի ԱԳՆ խոսնակը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30