Եթե դուք անկեղծ սրտով աղոթեք, դա ավելի շատ քաղաքական կշիռ կունենա, քան ձեր ուղերձի տեքստը. Կոնջորյան

«Ես արդեն տեսնում եմ, որ մեր գործընկերները, որպեսզի իրենց հետևորդներին բացատրեն իրենց կողմից նախաձեռնված անհեռանկար գործընթացը, ներկայացնում է, թե իբր քաղաքական մեծամասնությունը պարտավոր է գալ, այդ նիստը անցկացնել, բայց չի գալիս»։

Այս մասին այսօր՝ Ազգային ժողովի նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Պարո՛ն Մինասյան, Դուք խելացի, գրագետ, կուլտուրական մարդ, ով է Ձեզ հուշել, որ նման հայդուկավարի տեքստեր ասեք, ախր դուք շատ լավ գիտեք Սահմանադրությունն էլ, կանոնակարգն էլ, օրենքն էլ։ Հիմա, որ մեզ մեղադրում եք, որ չենք գալիս նիստերին, մենք էլ պետք է ասենք, որ դուք ամիսներ շարունակ այստեղ զբաղված էիք պառազիտությամբ, աշխատավարձ էինք ստանում, բայց չէիք մասնակցում նիստերին։ Խորհրդի նիստերին ձեզ այնքան չենք տեսնում, դեմքերդ մոռանում ենք, գալիս նստում եք, ասում ենք՝ այս ովքեր են եկել, հետո մոտիկից նայում ենք տեսնում ենք դուք եք»,- ասաց նա։

Անդրադառնալով ըննդիմության կողմից ներկայացված հրաժարականի ուղերձի նախագծին՝ Կոնջորյանն ասաց․«Խրոխտ տեքստեր եք ասում, հրաժարական, վարչապետի թեկնածու. ստորագրություններից եք խոսում, ասում եք ՔՊ-ից էլ քանի հոգի արդեն միացել են, վերջում բերում եք ուղերձի տեքստ, որը եթե ընդունվի էլ իրավական ոչ մի ուժ չունի: Եթե դուք մի հատ նորմալ՝ անկեղծ սրտով աղոթեք, դա ավելի շատ քաղաքական կշիռ կունենա, քան ձեր ուղերձի տեքստը՝ ձեր նպատակադրումների համատեքստում, բայց դա էլ նորմալ չեք անում, Հայր մերն էլ, երևի, ձեր մոտ մեծ մասը չգտեն: Այն նարատիվը, որ ուղերձը խնդիր է լուծելու, բայց ՔՊ-ն չի գալիս ու այդ խնդիրները չեն լուծվում, դրանով դուք անամոթաբար ստում եք ձեր իսկ հետևորդներին»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031